Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել, հայտնում է Statsdufoot-ը:
Իտալական գրանդը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: «Բիանկոներին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում 2-5 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:
Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական «Վիներ Շպորտ կլուբին»:


