Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրեց նոր գլխավոր մարզիչ Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ես շնորհակալ եմ Կրիստիանո Ջունտոլիին և ակումբին նման հնարավորության համար: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի չհիասթափեցնեմ: Իհարկե, էմոցիաներ կան, որովհետև «Յուվենտուսը» մեծագույն ակումբ է, բոլորն էլ երազում են մարզել այս թիմը:
Ես հավատում եմ այս կոլեկտիվին, այստեղ ուժեղ ֆուտբոլիստներ կան, սպասում եմ, որ խաղացողներն էլ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է խորվաթ մասնագետը:
Հիշեցնենք, որ կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ:
Տուդորի նախորդ աշխատավայրը «Լացիոն» էր։ Խորվաթ մասնագետը նախկինում մարզել է նաև ֆրանսիական «Մարսելը», իտալական «Վերոնան», «Ուդինեզեն», թուրքական «Գալաթասարայը» և այլ ակումբներ։ Նա «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունի. 2020/21 մրցաշրջանում եղել է Անդրեա Պիռլոյի մարզչական շտաբում։