«Յուվենտուսը» շատ մոտ է իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Տեոն Կոպմեյներսին տրանսֆերային իրավունքը գնելուն, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Թուրինյան ակումբն արդեն պաշտոնական առաջարկով դիմել է Բերգամոյի թիմին: «Ծեր սինյորան» նիդերլանդցի ֆուտբոլիստի համար «Ատալանտային» առաջարկել է 45 միլիոն եվրո: Կոպմեյներսն ու «Յուվենտուսն» արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերն ու սպասում են «Ատալանտայի» պատասխանին:
Ֆաբրիցիո Ռոմանոն նաև տեղեկացնում է, որ Իտալիայի 36-ակի չեմպիոնը շուտով կհայտարարի ֆրանսիական «Նիսի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին ձեռք բերելու մասին:
2023/24 մրցաշրջանում Կոպմեյներսն «Ատալանտայում» 51 խաղում խփել է 15 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում: Կիսապաշտպանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Եվրո-2024-ին:


