Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի սերիայի 16-րդ տուրում տանն ընդունեց հետնապահ «Վենեցիային» և ավելացված ժամանակի 5-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց` 2-2:
19-րդ րոպեին «Յուվենտուսից» հաշիվը բացեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին, սակայն երկրորդ խաղակեսում Տիագո Մոտայի թիմը երկու գոլ բաց թողեց, իսկ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին թուրինցիներին պարտությունից փրկեց սերբ հարձակվող Դուշան Վլախովիչի` 11-մետրանոցից գոլը:
«Յուվենտուսը» 28 միավորով մնաց 6-րդը, «Վենեցիան»` 10 միավորով 20-րդը:
Իտալիայի Ա սերիա, 16-րդ տուր
«Յուվենտուս» - «Վենեցիա»` 2-2
Ֆեդերիկո Գատի, 19, Դուշան Վլախովիչ, 90+5 (11մ) - Միքայել Էլերտսոն, 61, Ջեյ Իդզես, 83