
տուր
01 Հունվար 1970 - 13:24
- - 

«Բարսելոնայի» հետ Արտուր – Պյանիչ փոխանակումն իրականացնելուց հետո, «Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում:
Ինչպես տեղեկացնում է Telegraph-ը, թուրինյան ակումբը մտադիր է գնել «Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ծեր սինյորան» ֆրանսիացու փոխարեն պատրաստ է զիջել իր կիսապաշտպան Աարոն Ռեմսիին: Նշվում է, սակայն, որ «Տոտենհեմը» կմերժի «Յուվենտուսի» առաջարկը՝ չնայած նրան, որ Նդոմբելեն խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նդոմբելեն կարող է հայտնվել «Բարսելոնայում»:

