Logo

«Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել առանցքային խաղացողներից մեկի հետ

17:12 / 09.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրինի «Յուվենտուսը» և իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելին երկարաձգել են պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ․ հունիսի 30-ը։

Լոկատելին 2021 թվականին իտալական «Սասուոլոյից» է տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 103 հանդիպում, դարձել 4 գոլի ու 8 ասիստի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում իտալացին մասնակցել է 11 խաղի, խփել 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա