Logo

«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի

20:25 / 23.03.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Յուվենտուսը» հեռացրել է Տիագո Մոտային և գլխավոր մարզչի պաշտոնին նշանակել է Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ:

Մոտան «Բիանկոներիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024թ. հուլիսին։ Թիմը նրա գլխավորությամբ 42 խաղում տարել է 18 հաղթանակ, գրանցել 16 ոչ-ոքի և կրել 8 պարտություն։

Տուդորի նախորդ աշխատավայրը «Լացիոն» էր։ Խորվաթ մասնագետը նախկինում մարզել է նաև ֆրանսիական «Մարսելը», իտալական «Վերոնան», «Ուդինեզեն», թուրքական «Գալաթասարայը» և այլ ակումբներ։ Նա «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունի. 2020/21 մրցաշրջանում եղել է Անդրեա Պիռլոյի մարզչական շտաբում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ