Կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» մոտ են ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վարձավճարի շուրջ համաձայնության հասնելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իտալական գրանդն ամեն ինչ անում է՝ գործարքը հաջորդ շաբաթ ավարտին հասցնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից և նախապատվությունը տալիս է Անգլիայի Պրեմիեր լիգային:
Ռոնալդ Արաուխոն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է ընդամենը 1 հանդիպում: