Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունն ավարտեց հաղթանակով:
Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրում, «Յուվենտուսը» տանը 2-0 հաշվով առավելության հասավ «Մոնցայի» նկատմամբ: Գոլի հեղինակ դարձան բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն և իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան:
«Յուվենտուսը» 71 միավորով բարձրացավ երրորդ տեղ և այս դիրքում էլ կմնա: Թուրինյան գրանդը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում: «Մոնցան» 45 միավորով 12-րդն է և այս դիրքում էլ կմնա:
Իտալիայի Ա սերիա, 38-րդ տուր
«Յուվենտուս» - «Մոնցա»՝ 2-0
Ֆեդերիկո Կիեզա, 26, Ալեքս Սանդրո, 28
Հեռացում՝ Ալեսիո Զերբին, 90 («Մոնցա»)