Logo

«Յուվենտուսը» միավորներ կորցրեց, «Ատալանտայի» հաղթանակը

01:54 / 31.10.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում չկարողացավ կոտրել առաջնության նորեկ «Պարմայի» դիմադրությունը. գրանցվեց 2-2 հաշիվը։

Հյուրերը երկու անգամ առաջին էին հաշվի մեջ, սակայն ամերիկացիներ, կիսապաշտպան Վեսթոն Մաքենիի ու վինգեր Տիմոտի Վեայի գոլերի շնորհիվ «Բյանկոներին» ոչ-ոքի գրանցեց։

«Յուվենտուսը» 18 միավորով չորրորդն է, «Պարման» 9 միավորով` 14-րդը։

«Ատալանտան» ընդունեց «Մոնցային» և հաղթեց 2-0։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 19 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Մոնցան» ունի 8 միավոր և 17-րդն է։

Իտալիայի Ա սերիա, 10-րդ տուր

«Յուվենտուս» - «Պարմա»` 2-2 

Վեսթոն Մաքենի, 31, Տիմոտի Վեա, 49 - Էնրիկո Դել Պրատո, 3, Սիմոն Սոմ, 38

«Ատալանտա» - «Մոնցա»` 2-0 

Լազար Սամարջիչ, 70, Դավիդե Զապակոստա, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ