Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը կրճատել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի աշխատավարձը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Աստղային ֆուտբոլիստը դոպինգ թեստը տապալելու պատճառով ամսական 873 հազար եվրոյի փոխարեն կստանա 2 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն արդեն պաշտոնական նամակ է ուղարկել 30-ամյա խաղացողին:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող կանոնադրության համաձայն, եթե գործը վերաբերում է որակազրկված ֆուտբոլիստներին, ապա ակումբը պարտավոր է նվազագույն աշխատավարձ վճարել իր խաղացողին:
Հիշեցնենք, որ օրերս Պոգբան տապալել էր նաև երկրորդ դոպինգ թեստը: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին սպառնում է 4 տարվա որակազրկում: