Logo

«Յուվենտուսը» կրկին միավորներ կորցրեց

00:04 / 18.02.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» Ա Սերիայի 25-րդ տուրում հյուրընկալվեց «Վերոնային» և գրանցեց 2-2 հաշիվը:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն և սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը:

«Յուվենտուսը» 25 խաղից հետո 54 միավորով երկրորդն է, 9 միավոր է զիջում առաջատար «Ինտերին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Վերոնան» 25 խաղից հետո 20 միավորով 18-րդն է:

Ա Սերիա, 25-րդ տուր

«Վերոնա» - «Յուվենտուս»՝ 2-2 

Միշել Ֆոլորունշո, 11, Տիջանի Նոստին, 52 - Դուշան Վլախովիչ, 28 (11մ), Ադրիեն Ռաբիո, 55

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ