Logo

«Յուվենտուսը» կրկին ակտիվացրել է Զիրկզեի հանդեպ հետաքրքրությունը

15:49 / 14.11.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ժոշուա Զիրկզեի ծառայություններով, հայտնում է հանրահայտ լրագրող Ալֆրեդո Պեդուլան:

23-ամյա ֆուտբոլիստին թուրինցիների կազմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Տիագո Մոտան, որը հոլանդացու հետ աշխատել է «Բոլոնիայում»:

Անգլիական ակումբն ամռանը 42,5 միլիոն եվրո էր վճարել «Բոլոնիային» Զիրկզեի տրանսֆերի համար, սակայն մանկունյացիների նորեկը դժգոհ է իր կարգավիճակից:

Հիշեցնենք, որ Զիրկզին ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 1 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա