Logo

«Յուվենտուսը» խուսափեց տնային պարտությունից, Պոգբայի վերադարձը խաղադաշտ

22:42 / 27.08.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի երկրորդ տուրում «Յուվենտուսը» «Բոլոնիայի» դեմ տնային խաղում դժվարությամբ խուսափեց պարտությունից:

24-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց շոտլանդացի Լյուիս Ֆերգյուսոնը: 52-րդ րոպեին Դուշան Վլահովիչը խփեց պատասխան գոլը, որը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով: «Յուվենտուսին» միայն 80-րդ րոպեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. դարպասի գրավմամբ աչքի ընկավ կրկին սերբ հարձակվողը՝ փրկելով թուրինյան ակումբին պարտությունից:

66-րդ րոպեին փոխարինման մտավ «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որն առաջին խաղն անցկացրեց նոր մրցաշրջանում: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի մեծ մասը Պոգբան բաց էր թողել ծանր վնասվածքի պատճառով: Ա Սերիայում նա մասնակցել էր ընդամենը 6 խաղի:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 4 միավորով 4-րդ տեղում է, «Բոլոնիան» 1 միավորով 14-րդն է: Երրորդ տուրում «Յուվենտուսը» սեպտեմբերի 3-ին հյուր կգնա «Էմպոլիին», իսկ «Բոլոնիան» սեպտեմբերի 2-ին կընդունի «Կալյարիին»:

Ա Սերիա, 2-րդ տուր

«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 1-1

Դուշան Վլահովիչ, 80 - Լյուիս Ֆերգյուսոն, 24

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա