Logo

«Յուվենտուսը» կհեռացնի Մոտային և նոր գլխավոր մարզիչ կնշանակի

18:31 / 23.03.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսում» մարզչական փոփոխություն տեղի կունենա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բիանկոներին» Տիագո Մոտային կհեռացնի պաշտոնից և նրա փոխարեն կնշանակի Իգոր Տուդորին։

Տուդորը համաձայնել է գլխավորել թուրինյան գրանդը։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում համաձայնագրի ժամկետը կերկարաձգվի մեկ տարով։

42-ամյա Մոտան «Յուվենտուսը» մարզում է 2024թ. հուլիսից։ Թիմը նրա գլխավորությամբ 42 խաղում տարել է 18 հաղթանակ, գրանցել 16 ոչ-ոքի և կրել 8 պարտություն։

46-ամյա Տուդորը «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունի. 2020/21 մրցաշրջանում նա ընդգրկված էր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի շտաբում։ Խորվաթ մասնագետը նախկինում գլխավորել է ֆրանսիական «Մարսելը», իտալական «Լացիոն», «Վերոնան», «Ուդինեզեն» և այլ ակումբներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ