Logo

«Յուվենտուսը» կարող է պաշտոնանկ անել Տիագո Մոտային

17:26 / 13.03.2025Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Տիագո Մոտային, հայտնում է Tuttosport-ը:

Եթե «Բիանկոներին» հաջողության չհասնի «Ֆիորենտինայի» դեմ Ա Սերիայի 29-րդ տուրի խաղում, ապա ակումբի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կհեռացնի Մոտային գլխավոր մարզչի պաշտոնից:

Այդ իրավիճակում գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի երիտասարդական թիմի մարզիչ Ֆրանչեսկո Մանյանելին, որը ժամանակին ընդգրկված է եղել Մասիմիլիանո Ալեգրիի շտաբում:

«Յուվենտուսի» կարճ ցուցակում են հայտնվել Չավին, Անտոնիո Կոնտեն, Իգոր Տուդորը, բայց ամենամեծ շանսերն ունի գլխավոր թեկնածու համարվող Ռոբերտո Մանչինին:

Ա Սերիայի 28 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 52 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա