Logo

«Յուվենտուսը» կարող է հրաժեշտ տալ Դուշան Վլախովիչին

17:06 / 13.10.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» մրցաշրջանի ավարտից հետո կարող է դիտարկել սերբ հարձակվող Դուշան Վլախովիչի տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակը, հայտնում է Corriere dello Sport-ը:

Կողմերը դեկտեմբերին կբանակցեն նոր պայմանագրի շուրջ: Եթե 24-ամյա ֆուտբոլիստը չհամաձայնի նոր պայմանագիր կնքել, իտալական ակումբը մրցաշրջանի ավարտից հետո նրան չի պահի թիմում:

Սերբիայի հավաքականի հարձակվողը 2022 թվականից է խաղում իտալական գրանդում: Գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Վլախովիչը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 7 գոլի և մեկ ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ