Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»։ Հյուրերի հաղթական գոլը խաղի վերջնամասում գլխի հարվածով խփեց սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը։
Այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը վաստակեց 40 միավոր և երկրորդ տեղում է։ Առաջատար «Ինտերն» ունի 41 միավոր, իսկ «Ֆրոզինոնեն» 19 միավորով 14-րդն է։
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Ֆրոզինոնե» - «Յուվենտուս»՝ 1-2
Խայմե Բաես, 51 – Կենան Յիլդիզ, 12, Դուշան Վլախովիչ, 81