Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Յուվենտուսը» վերջին րոպեին 3 միավոր կորզեց «Վերոնայի» հետ խաղում:
Հանդիպման միակ գոլը 97-րդ րոպեին խփեց Անդրեա Կամբիասոն: 23-ամյա իտալացին գրանցեց կարիերայի առաջին գոլը «Յուվենտուսի» կազմում:
Հանդիպման ընթացքում մրցակցի դարպասը 2 անգամ խոցել էր նաև Մոյզե Կինը, սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ չեղարկեց դարպասի գրավումները:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը և 23 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Յուվենտուսը» 1 միավորով շրջանցեց «Ինտերին», սակայն միլանյան ակումբը դեռևս չի անցկացրել տուրի իր խաղը: «Վերոնան» 3-րդ անընդմեջ պարտությունից հետո 8 միավորով 16-րդն է:
Ա Սերիա, 10-րդ տուր
«Յուվենտուս» – «Վերոնա»` 1-0
Անդրեա Կամբիասո, 90+7