Logo

«Յուվենտուսը» հաղթեց թուրինյան դերբիում և հավասարվեց «Ինտերին»

01:37 / 10.11.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում կայացավ թուրինյան դերբի:

«Յուվենտուսը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»: 18-րդ րոպեին հաշիվը բացեց ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Թիմոթի Վեան, 84-ին կրկնապատկեց թուրք վինգեր Քենան Յիլդիզը:

Տիագո Մոտայի գլխավորած թիմը 24 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ինտերին», որը նոյեմբերի 10-ին կընդունի 25 միավոր ունեցող առաջատար «Նապոլիին»: «Տորինոն» 14 միավորով 11-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 12-րդ տուր

«Յուվենտուս» - «Տորինո»` 2-0 

Թիմոթի Վեա, 18, Քենան Յիլդիզ, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ