Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը 47-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն:
«Յուվենտուսը» 43 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում՝ զիջելով 2 միավոր առաջատար «Ինտերին»: «Ռոման» 28 միավորով 7-րդն է:
Ա Սերիա, 18-րդ տուր
«Յուվենտուս» – «Ռոմա»՝ 1-0
Ադրիեն Ռաբյո, 47