Թուրինի «Յուվենտուսն» Ա Սերիայի 4-րդ տուրում ընդունեց երկրի փոխչեմպիոն «Լացիոյին» ու հաղթեց 3-1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլով աչքի ընկավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, մեկ գոլ խփեց իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կյեզան: Հռոմեական ակումբի միակ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն:
«Յուվենտուսը» 10 միավորով գլխավորում է աղյուսակը, «Լացիոն» 3 միավորով 15-րդն է:
Սեպտեմբերի 23-ին «Յուվենտուսը» հյուր կգնա «Սասուոլոյին», իսկ «Լացիոն» նույն օրը կընդունի «Մոնցային»:
Ա Սերիա, 4-րդ տուր
«Յուվենտուս» - «Լացիո»՝ 3-1
Դուշան Վլահովիչ, 10, 67, Ֆեդերիկո Կյեզա, 26 - Լուիս Ալբերտո, 64