Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Մոնցային»։
«Բիանկոներիի» գոլերը խփեցին Նիկոլաս Գոնսալեսն ու Ռանդալ Կոլո-Մուանին։
Թուրինյան գրանդն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստով. առաջին կեսին ավելացված երրորդ րոպեին դաշտից հեռացվեց Կենան Յիլդիզը։
«Յուվենտուսը» 62 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Մոնցան» 15 միավոր ունի և վերջինն է` 20-րդը։
Իտալիայի Ա Սերիա, 34-րդ տուր
«Յուվենտուս» - «Մոնցա»` 2-0 (տեսանյութ)
Նիկոլաս Գոնսալես, 11, Ռանդալ Կոլո-Մուանի, 33
Հեռացում` Կենան Յիլդիզ, 45+3 («Յուվենտուս»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


