Logo

«Յուվենտուսը» հաղթեց և բարձրացավ չորրորդ տեղ

01:40 / 04.03.2025Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի վերջին խաղում ընդունեց «Վերոնային» և հաղթեց 2-0 հաշվով:

Գոլ խփեցին կիսապաշտպաններ, ֆրանսիացի Կեֆրեն Թյուրամը և նիդերլանդցի Թյոն Կոպմեյներսը:

Տիագո Մոտայի գլխավորած թիմը 52 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, 6 միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն «Ինտերին»: «Վերոնան» 26 միավորով 14-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 27-րդ տուր

«Յուվենտուս» - «Վերոնա»` 2-0 (տեսանյութ)

Կեֆրեն Թյուրամ, 72, Թյոն Կոպմեյներս, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ