Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում ընդունեց Հռոմի «Լացիոյին» և մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց` 1-0:
85-րդ րոպեին պատահմամբ սեփական դարպասը գրավեց «Լացիոյի» իսպանացի պաշտպան Մարիո Խիլա Ֆուենտեսը: Մարկո Բարոնիի թիմը 24-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել իտալացի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին:
Տիագո Մոտայի թիմն այս հաղթանակից հետո 18 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Լացիոն» 13 միավորով 5-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 8-րդ տուր
«Յուվենտուս» - «Լացիո»` 1-0
Մարիո Խիլա Ֆուենտես, 85 (ինքնագոլ)
Հեռացում` Ալեսիո Ռոմանյոլի, 24 («Լացիո»)