Թուրինի «Յուվենտուսը» կհրաժարվի Կոնֆերենցիաների լիգայի գալիք խաղարկության մասնակցությունից:
Сorriere Dello Sport-ի հաղորդմամբ՝ թուրինյան ակումբն ՈւԵՖԱ-ի հետ կնքել է գործարք, որով չեն բողոքարկի եվրագավաթներից դուրս մնալու որոշումը, իսկ կառույցը չի կիրառի այլ պատժամիջոցներ:
Իտալական գրանդը վստահ է, որ սա ճիշտ որոշում է, ու այսկերպ թիմը չի զրկվի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանին մասնակցելու իրավունքից, եթե Իտալիայի առաջնության արդյունքներով հայտնվի լավագույն քառյակում:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» Ա Սերիայում զրկվել էր 10 միավորից ֆինանսական զեղծարարությունների պատճառով: Եթե նման որոշում չլիներ, թիմը կնվաճեր Չեմպիոնների լիգային մասնակցելու ուղեգիր:


