Logo

«Յուվենտուսը» գնել է Պյեր Կալուլուի տրանսֆերային իրավունքը

12:29 / 05.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրինի «Յուվենտուսը» գնել է պաշտպան Պյեր Կալուլուի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Իտալական գրանդը գործարքի համար ծախսել է 14.3 միլիոն եվրո, որը կվճարի 3 տարվա ընթացքում:

Պայմանագրի մեջ բոնուսներին վերաբերող կետ կա, որը կգործի այն դեպքում, եթե ֆուտբոլիստը թիմի հետ լուրջ ձեռքբերումներ ունենա:

Կալուլուն նախորդ մրցաշրջանում «Միլանից» վարձավճարով էր տեղափոխվել «Բյանկոներիի» կազմ: 25-ամյա ֆրանսիացին 2024/25 մրցաշրջանում անցկացրել էր 39 հանդիպում, խփել 1 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ