Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Միլանի «Ինտերին» և հաղթեց 4-3 հաշվով:
Հաղթական գոլը հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին խփեց Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Վասիլյե Աջիչը: Ի դեպ, գոլ խփեցին նաև Թյուրամ եղբայրները, Կեֆրենը` «Յուվենտուսից», Մարկուսը` «Ինտերից»:
Իտալիայի փոխչեմպիոնի կազմում ամբողջ խաղին մասնակցեց 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 86-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
«Յուվենտուսը» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ինտերը» 3 միավորով 7-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, երրորդ տուր
«Յուվենտուս» - «Ինտեր»` 4-3
Լլոյդ Քելի, 14, Քենան Յիլդիզ, 38, Կեֆրեն Թյուրամ, 82, Վասիլյե Աջիչ, 90+1 - Հաքան Չալհանօղլու, 30, 65, Մարկուս Թյուրամ, 76
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


