Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում տանը 2-0 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին»:
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան իտալացի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան և սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 23-ին Հռոմում: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Ֆիորենտինան» և «Ատալանտան»:
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2-0
Ֆեդերիկո Կիեզա, 50, Դուշան Վլախովիչ, 64


