Logo

«Յուվենտուսը» նոր պայմանագիր է կնքել Իգոր Տուդորի հետ

18:50 / 13.06.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Խորվաթ մասնագետի հետ համաձայնագրի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի ամառը՝ ևս մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ:

Իգոր Տուդորը «Բյանկոներին» գլխավորել էր մարտին: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում «Յուվենտուսը» զբաղեցրել էր չորրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ