Logo

«Յուվենտուսը» դիտարկում է Սերխիո Ռամոսի տարբերակը

13:55 / 04.10.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու Փարիզի ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։

Tuttosport-ի համաձայն՝ իտալական ակումբը 38-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ծանր վնասվածք ստացած Գլեյսոն Բրեմերին փոխարինող։ Բրազիլացի պաշտպանն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։

Հիշեցնենք, որ իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում է։ Իսպանացին կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալում», որի կազմում նվաճել է 22 տիտղոս, այդ թվում` չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։ Նա «Արքայական ակումբում» անցկացրած 671 խաղում դարձել է 101 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ