Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնական կայքում ցուցադրել է 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը:
Adidas ապրանքանիշի թողարկած մարզաշապիկի հիմնական գույներն են սևը և սպիտակը:
Իտալիայի Ա սերիայի 2024/25 մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 17-ին, «Ծեր սինյորան» առաջին տուրի հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 19-ին՝ հյուրընկալելով առաջնության նորեկ «Կոմոյին»:


