«Յուվենտուսը» դիտարկում է «Չելսիի» պաշտպան Աքսել Դիսասիին վարձակալելու հնարավորությունը: Թուրինյան ակումբը լոնդոնցիներից տեղեկություն է խնդրել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային հասանելության վերաբերյալ, տեղեկացնում է Calciomercato-ն:
«Ծեր սինյորան» Դիսասիի խաղում գրավիչ է համարում այն հանգամանքը, որ ֆրանսիացին կարող է խաղալ պաշտպանության կենտրոնում և եզրում: Այդպես նրանք կարող են փոխարինել լուրջ վնասվածքներ ստացած Գլեյսոն Բրեմերին ու Խուան Կաբալին:
Եթե Դիսասիի շուրջ բանակցությունները չհաջողվեն, ակումբը դիտարկելու է Դավիդ Հանցկոյի («Ֆեյենորդ») և Անտոնիու Սիլվայի («Բենֆիկա») տարեբակները: