Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել վինգեր Ֆրանսիշկու Կոնսեյսաուի վարձակալական պայմանագրի ժամկետը, հայտնում է Forza Juve-ն:
«Բիանկոներին» արդեն առաջարկ է արել «Պորտուին», սակայն պորտուգալական ակումբը մերժել է: «Վիշապները» մտադիր են վաճառել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Շիկու Կոնսեյսաուն 2024/25 մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում 40 խաղում խփել է 7 գոլ, կատարել 6 ասիստ:


