Logo

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստին

16:23 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։

Tuttosport-ը գրում է, որ «Բյանկոներին» արդեն սկսել է աշխատել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը պատրաստ է վարձավճարով բաց թողնել 27-ամյա պաշտպանին և այդ ընթացքում շարունակել վճարել նրա աշխատավարձի մի մասը։ Չիլվելը «Չելսիում» վաստակում է տարեկան 5 միլիոն եվրո։

Եզրային պաշտպանը, հանուն խաղաժամանակ ստանալու, մտադիր է ֆինանսական զիջումների գնալ ու հրաժարվել աշխատավարձի զգալի մասից։

Չիլվելն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 1 հանդիպման, դաշտում անցկացրել 45 րոպե։ Նա «Չելսի» է տեղափոխվել 2020 թ. օգոստոսին, 107 խաղում դարձել 9 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ