Logo

«Յուվենտուսը» «Բոլոնիայի» դեմ խաղում 8 րոպեում երեք գնդակ խփեց և փրկվեց պարտությունից

00:41 / 21.05.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրի, վերջին խաղում տպավորիչ «քամբեք» իրականացրեց՝ մարտական ոչ-ոքի գրանցելով «Բոլոնիայի» հետ՝ 3-3:

Թուրինցիները մինչև 76-րդ րոպեն պարտվում էին 0-3 հաշվով: Իտալիայի նորընծա գավաթակիրը 8 րոպեում երեք գոլ է խփել, դարպասի գրավմամբ են աչքի ընկել հարձակվողներ, իտալացի Ֆեդերիկո Կիեզան, լեհ Արկադիուշ Միլիկը և թուրք Քենան Յլդզը:

Սա «Յուվենտուսի» առաջին խաղն է իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրիի հեռացվելուց հետո: Այս խաղում գլխավոր մարզիչի պարտականությունները կատարում էր ուրուգվայցի Պաոլո Մոնտերոն, որը «Յուվենտուսի» երիտասարդական թիմի մարզիչն է:

Տիագո Մոտայի գլխավորած թիմը 68 միավորով մնաց երրորդ, «Յուվենտուսը»՝ նույնքան միավորով չորրորդ տեղում: Երկու թիմերն էլ մինչև այս տուրն ապահովել էին Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

Իտալիայի Ա սերիա, 37-րդ տուր

«Բոլոնիա» - «Յուվենտուս»՝ 3-3 (տեսանյութ)

Ռիկարդո Կալաֆիորի, 2, 53, Սանտիագո Կաստրո, 11 - Ֆեդերիկո Կիեզա, 76, Արկադիուշ Միլիկ, 83, Քենան Յլդզ, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ