Logo

«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Իտալիայի հավաքականի հարձակվողի հետ

12:28 / 05.04.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Ջենոայի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգիի գործակալների հետ, հայտնում է Tuttosport-ը:

«Բյանկոներին» ցանկանում է ընդլայնել հնարավորությունները հարձակման գծում, իսկ իտալական արմատներով 24-ամյա արգենտինացին կատարյալ տարբերակ է: «Յուվենտուսի» ղեկավարները կարծում են, որ Ռետեգին ոչ միայն մրցակցություն կստեղծի սերբ հարձակվող Դուշան Վլախովիչի հետ, այլ նրա հեռանալու դեպքում արժանի փոխարինող կդառնա:

Հիշեցնենք, որ Մատեո Ռետեգին արգենտինական «Տիգրեից» «Ջենոա» է տեղափոխվել նախորդ ամառ: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռոսոբլուի» կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել է 6 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ