Logo

«Յուվենտուսը» բաց թողեց հաղթանակը

16:32 / 06.10.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում մրցեց «Կալյարիի» հետ ու հաղթանակը բաց թողեց վերջնամասում՝ 1-1։

Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի գոլի շնորհիվ թուրինցիները հաշվի մեջ առջևում էին մինչև 88-րդ րոպեն, սակայն մրցակցիը 11-մետրանոցից խփեց պատասխան գոլն ու փրկվեց պարտությունից։

Տիագո Մոտայի գլխավորած թիմը 13 միավորով երրորդ տեղում է, իսկ «Կալյարին» 5 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը։

Իտալիայի Ա սերիա, 7-րդ տուր

«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 1-1

Դուշան Վլահովիչ, 15 (11մ) – Ռազվան Մարին, 88 (11մ)

Հեռացում՝ Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 88 («Յուվենտուս»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ