Logo

«Յուվենտուսը» փրկվեց հետնապահի դեմ խաղում

22:31 / 12.05.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը չկարողացավ կոտրել առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

«Բյանկոներին» պարտությունից խուսափեց մրցավարի ավելացրած առաջին րոպեին. աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն։

«Յուվենտուսը» վաստակեց 67 միավոր և չորրորդ տեղում է։ «Սալերնիտանան» ունի 16 միավոր և զբաղեցնում է վերջին` 20-րդ տեղը։ Սալերնոն ներկայացնող ակումբը վաղուց դուրս է մնացել ուժեղագույնների խմբից և հաջորդ մրցաշրջանում խաղալու է Բ սերիայում։

Ա սերիա, 36-րդ տուր

«Յուվենտուս» - «Սալերնիտանա»` 1-1

Ադրիեն Ռաբիո, 90+1 - Նիկոլո Պերոցի, 27

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա