Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը» «Ալիանց» ստադիոնում 0-4 հաշվով պարտվել է «Ատալանտային» և 1967թ. ի վեր վատագույն արդյունքը գրանցել, հայտնում է Opta-ն։
«Բիանկոներին» Իտալիայի առաջնությունում սեփական դաշտում նախորդ անգամ չորս և ավելի գնդակի տարբերությամբ պարտվել էր 1967թ. հոկտեմբերի 22-ին։ Այդ օրը թուրինյան դերբիում «Յուվենտուսը» նույն` 0-4 հաշվով զիջել էր «Տորինոյին»։
28 խաղից հետո «Յուվենտուսը» 52 միավորով չորրորդ տեղում է: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբը գրանցել է 13-ական հաղթանակ ու ոչ-ոքի, կրել 2 պարտություն: