Logo

«Յուվենտուսը» 1700-րդ հաղթանակն է տարել Ա սերիայում

10:23 / 23.12.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսը» 1700-րդ հաղթանակն է տարել Իտալիայի Ա սերիայում, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը։

Սա չորրորդ արդյունքն է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (հաշվարկն իրականացվում է 1929/30 մրցաշրջանից սկսած)։

Այս ընթացքում իրենց առաջնություններում ավելի շատ հաղթանակներ են տարել միայն Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Լոնդոնի «Արսենալը»։

Հիշեցնենք, որ Տիագո Մոտայի գլխավորած թիմն Ա սերիայի 17-րդ տուրի արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է «Մոնցային»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա