Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնեց «Մոնցային»։
«Բիանկոներիի» գոլերը խփեցին ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին ու արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսը։
Տիագո Մոտայի գլխավորած թիմն այս խաղով ընդհատեց Իտալիայի առաջնությունում չորս անընդմեջ ոչ-ոքիների շարքը։ «Յուվենտուսն» Ա սերիայում նախորդ հաղթանակը տարել էր նոյեմբերի 9-ին «Տորինոյի» դեմ խաղում (2-0)։
Թուրինյան գրանդը 31 միավորով 6-րդ տեղում է, «Մոնցան» ունի 10 միավոր և վերջինն է` 20-րդը։
Իտալիայի Ա սերիա, 17-րդ տուր
«Մոնցա» - «Յուվենտուս»` 1-2
Սամուելե Բիրինդելի, 22 - Ուեսթոն Մաքենի, 14, Նիկոլաս Գոնսալես 39