Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է իտալացի Կրիստիանո Ջյունտոլիին մարզական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
51-ամյա Ջյունտոլին 2015 թվականից նույն պաշտոնն էր զբաղեցնում Իտալիայի չեմպիոն «Նապոլիում»: Մասնագետը նախկինում աշխատել էր նաև իտալական «Կարպի» և «Սպեցիա» ակումբներում:


