«Ինտերն» Ա Սերիայի 13-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշվով ավարտեց «Յուվենտուսի» դեմ խաղը:
Թիմերը մեկական գոլ խփեցին առաջին խաղակեսում: Հայաստանի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց ամբողջական հանդիպում:
«Ռոման» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»:
Հռոմեական ակումբի կազմում գոլով աչքի ընկան Ջանլուկա Մանչինին, Պաուլո Դիբալան ու Ստեֆան Էլ-Շարավին:
«Ինտերը» 32 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, 2 միավոր քիչ վաստակած «Յուվենտուսը» երկրորդն է, «Ռոման» 21 միավորով հինգերորդ տեղում է:
Ա Սերիա, 13-րդ տուր
«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 1-1
Դուշան Վլահովիչ, 27 - Լաուտարո Մարտինես, 33
«Ռոմա» - «Ուդինեզե»՝ 3-1
Ջանլուկա Մանչինի, 20, Պաուլո Դիբալա, 81, Ստեֆան Էլ-Շարավի, 90 - Ֆլորիան Տովեն, 57