«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում հանդես կգա «Յուվենտուսում», հայտնուն է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Թուրինյան գրանդը մինչև մրցաշրջանի ավարտը կվարձակալի պորտուգալացի ֆուտբոլիստին։ Համաձայնագրում ներառված չի լինի տրանսֆերային իրավունքի գնման կետ։ Վեյգան հունիսին կվերադառնա «Չելսի» և կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։
21-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ «Բիանկոներիի» կազմում կխաղա կենտրոնական պաշտպանի դիրքում։
Ռենատու Վեյգան «Չելսի» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 18 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։