
«Յուվենտուսն» ու «Չելսին» մտադիր են ամրապնդել իրենց կիսապաշտպանության կենտրոնը:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, երկու ակումբները կպայքարեն «Մոնակոյի» կիսապաշտպան Աուրելյան Չուամենիի համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ մոնեգասկյան ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի համար կպահանջի 40 մլն եվրո:
Չուամենին ֆուտբոլային ընտանիքից է, նրա հայրը մինչև 42 տարեկանը զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու խաղացել տարբեր ակումբներում: Չուամենին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ է, նրա կուռքերն են Պոլ Պոգբան և Կլոդ Մակելելեն: