Logo

Derby d'Italia-ն՝ «Յուվենտուսի» հաղթանակով, Մխիթարյանը մասնակցեց խաղին

01:39 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում կայացավ Derby d'Italia-ն. «Յուվենտուսը» «Ալիանց» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ինտերին»։

«Բիանկոներիին» 74-րդ րոպեին հաղթանակ պարգևեց պորտուգալացի վինգեր Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

«Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին։

Թուրինյան գրանդը 46 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ինտերը» 54 միավորով երկրորդն է։

Իտալիայի Ա Սերիա, 25-րդ տուր

«Յուվենտուս» - «Ինտեր»` 1-0

Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 74

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ