Թուրինի «Յուվենտուսն» Ա Սերիայի 11-րդ տուրում հյուրընկալվեց «Ֆիորենտինային» և 1-0 հաշվով հաղթանակի հասավ:
Խաղի միակ գոլը 10-րդ րոպեին խփեց իտալացի 20-ամյա կիսապաշտպան Ֆաբիո Միրետին:
«Մանուշակներն» ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն պարտությունից խուսափել չկարողացան: «Ֆիորենտինան» խաղի ընթացքում կատարեց 25 հարված (4-ը՝ դարպասին), իսկ «Յուվենտուսը»՝ 4 հարված (3-ը՝ դարպասին):
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած «Յուվենտուսը» 26 միավորով երկրորդն է և երկու միավորով հետ է մնում առաջատար «Ինտերից», «Ֆիորենտինան» 17 միավորով 8-րդն է:
Ա Սերիա, 11-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Յուվենտուս»՝ 0-1 (տեսանյութ)
Ֆաբիո Միրետի, 10