Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանում գրանցեց առաջին ոչ-ոքին:
Իգոր Տուդորի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Վերոնայի» դեմ խաղում: Թուրինցիներից 19-րդ րոպեին հաշիվը բացեց Պորտուգալիայի ազգային հավաքականի վինգեր Ֆրանսիշկու Կոնսեյսաուն:
«Յուվենտուսը» 10 միավորով առաջին տեղում է, «Վերոնան»` 3 միավորով 15-րդը:
Իտալիայի Ա Սերիա, չորրորդ տուր
«Վերոնա» - «Յուվենտուս»` 1-1
Գիֆթ Օրբան, 44 (11մ) - Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 19
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


