Logo

«Յուվենտուսից» կապվել են Չավիի հետ

19:43 / 27.01.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը կարող է ստանձնել «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է L'Équipe-ը:

Թուրինյան ակումբը կապ է հաստատել իսպանացու հետ՝ ոչ պաշտոնական բանակցություններ սկսելու համար։ Միաժամանակ դեռ վաղ է խոսել Տիագո Մոտայի՝ «Յուվենտուսից» հեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Մոտան «Ծեր Սինյորան» գլխավորել է ընթացիկ մրցաշրջանից առաջ։ Նրա գլխավորությամբ «Յուվեն» Իտալիայի առաջնության 22 խաղում վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա